Գլխավոր դատախազությունը Մհեր Ենոքյանի վաղաժամկետ ազատ արձակման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:
Դատախազությունից 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունված:
Մհեր Ենոքյանը մեղավոր էր ճանաչվել է 29 տարի առաջ բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար:
Դատարանը Ենոքյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։
Կարծիքներ