Իրաքում ձերբակալվել է գերմանացի լրագրող

Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքում գերմանացի լրագրող է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Գերմանացի դիվանագետները փորձում են հյուպատոսական մուտք ունենալ ձերբակալվածի հետ։ Տեղեկացվել է նաև Գերմանիայի ԱԳՆ-ն, նշում է գործակալությունը։ Թե որ հրատարակության համար է աշխատում լրագրողը, չի հաղորդվում։ Անհայտ են նաև դեպքի հանգամանքները։
DPA-ն գրում է, որ լրագրողի հետ բերման է ենթարկվել Սլովակիայի մի քաղաքացի։
Կարծիքներ