Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
Մեզ նաև փոխանցեցին, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը։
Նշենք՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Նազելի Բաղդասարյանին պատճառված վնասը հասնում է 50 հազար դոլարի։
Կարծիքներ