Կենացներով հայրենիք փրկողները. Չախոյանն անդրադարձել է ընդդիմության «էժանագին պաթոսին»

Կենացներով հայրենիք փրկողները. Չախոյանն անդրադարձել է ընդդիմության «էժանագին պաթոսին»

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով անդրադարձել է Հայաստանի մուտքի և ելքի կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու շուրջ բորբոքված աղմուկին:

«Կենացներով հայրենիքը փրկող շրջանակները իշխանությանը մեղադրում են Արարատ լեռը մեր պատմությունից, մեր հիշողությունից ջնջելու և անգամ՝ Արարատ լեռը հանձնելու մեջ:

Նույն ընդդիմադիրներն ունեն հավի հիշողություն և մոռանում են, որ իրենց կիսամաշ նախագահների օրոք ևս Արարատի պատկերը չկար կնիքների վրա, հետևաբար ի՞նչ է այս ամենը, եթե ոչ՝ էժանագին պաթոս»,- նշել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում