Լեհաստանն ու Ռումինիան հայտարարել են զորավարժությունների մասին

Լեհաստանն ու Ռումինիան հայտարարել են զորավարժությունների մասին

Լեհաստանն ու Ռումինիան ապրիլի 28-ին հայտարարել են զորավարժություններ անցկացնելու մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լեհաստանում մայիսի 1-ից  մեկ ամիս երկրի  գրեթե բոլոր ճանապարհներով կտեղափոխվի ռազմական տեխնիկա, քաղաքացիներին հորդորել են չլուսանկարել և չհրապարակել տեղեկատվություն՝ տեխնիկայի և դրա տեղաշարժի մասին։ Նշվել է, որ տեխնիկայի տեղաշարժը կիրականացվի հիմնականում երկրի հյուսիսում և արևելքում։

Միաժամանակ Ռումինիայի ՊՆ-ն, մեկնաբանելով սոցիալական ցանցերում Ուկրաինայի և Մոլդովայի հետ սահման զինտեխնիկա տեղափոխելու մասին տեղեկությունները, հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում