Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել. Վահան Քերոբյան

Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել. Վահան Քերոբյան

Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներ Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպում են ունեցել այն գործարարների խմբի հետ, որոնք բաց նամակով դիմել էին նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վահան Քերոբյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել և ակնկալում են պետության աջակցությունը։
Լսեցինք բոլորի փաստարկները, քննարկեցինք իրավիճակը և պայմանավորվեցինք առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել՝ ամփոփելու խնդիրները և ձևակերպելու անելիքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում