Սերժի ժամանակ ամեն պատկեր Հանրապետականի նշա՞նն էր թվում աչքիդ. գյումրեցի ագրեստիվ ակտիվիստը փնթի ստեր է տարածում

Գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Քննչական կոմիտեի Գյումրու քննչական վարչության դարպասներից և դրա վրա առկա պատկերը որպես կիսալուսին ներկայացրել:
«Չէի նկատել, որ քննչական կոմիտեի Գյումրու կառույցի դարպասներին արդեն թուրքական կիսալուսին են ավելացրել, դե վայելենք»,- իրար խառնված՝ գրել է ագրեսիվ ակտիվիստը, ապա մեկնաբանություններում նշել ՔԿ էջը և հարցադրում արել, թե ինչ ի՞նչ կիսալուսիններ են:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը արձագանքել է և մանիպուլյատոր ակտիվիստին բացատրել, թե ինչ պատկեր է դարպասին և երբվանից այն գոյություն ունի:
«Մի փոքր պատմական ակնարկով սկսեմ…Շենքը կառուցվել է 1983 թվականին, եղել է Ստանդարտացման ազգային մարմնի շենքը: Ավելին ասեմ, այսպես կոչված «Չափ ու կշեռքի» շենքում հետագայում տեղակայված է եղել նաև Գյումրու քաղաքապետարանը՝ մինչեւ նոր շենքի կառուցումը:
Նկարում պատկերված նշանը հիմնադրման օրվանից եղել է շենքի դարպասների վրա ու հետաքրքիր է՝ ինչպես է վրիպել Ձեր աչքից:
Շենքի դարպասների վրա պատկերված են ռուսերեն «стандартизация» բառի С և т տառերը:
Զարմանալի է, որ լինելով գյումրեցի, մինչև հիմա չգիտեք, թե ինչ են նշանակում շենքի դարպասների վրա առկա տառերը:
Հորդում եմ զերծ մնալ մանիպուլացնող հայտարարություններ տարածելուց և ցանկալի պատկեր տեսնելու՝ Ձեր վառ երևակայության դրսևորումներից»,- գրել է նա:
Փնթի ստեր տարածող ակտիվիստը, որն ամեն առիթով Գյումրու համար կուրծք է ծեծում, ավելի քան 40 տարվա պատկերը նո՞ր է տեսնում, թե՞ Սերժի ժամանակ ամեն պատկեր ակտիվիստի աչքին Հանրապետականի նշանն էր թվում, այլ բան չէր երևում:
Կարծիքներ