Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 20 չվերթ է չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առնվազն 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։
Մոսկվայի Հիդրոմետկենտրոնը եղանակային պայմանների պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել, որը կգորի հունվարի 13-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 14-ի ժամը 10:00-ն:
Մերկասառույցի պատճառով հայտարարվել է նաև վտանգի «դեղին» մակարդակ, որը կգործի մինչև հունվարի 15-ի ժամը 12:00-ն:
Կարծիքներ