ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիրում գտնվող հողատարածքի և ավտոդրոմի նկատմամբ
2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նանսենի 45 ավտոդրոմ հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքի և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 77 միլիոն 144 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արմավիր քաղաքի Նանսենի 45 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:


Կարծիքներ