Սուպերմարկետի պահեստում սառցարան, սննդամթերք ու խմիչք է այրվել

Սուպերմարկետի պահեստում սառցարան, սննդամթերք ու խմիչք է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 08:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատվածում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։37-ին։ Պահեստում (մոտ 20 քմ) այրվել է մեկ սառցարան և սննդով ու խմիչքով ստվարաթղթե արկղեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում