Հնդկաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով երկու օդաչու է զոհվել

Հնդկաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով երկու օդաչու է զոհվել

 Չհատիսգարհ նահանգի Ռայպուր քաղաքի օդանավակայանում ուսումնական ուղղաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել։ Ինչպես հաղորդում է ուրբաթ օրը NDTV հեռուստաալիքը , միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։

Ուղղաթիռը բռնկվել է, երբ օդաչուները փորձել են վայրէջք կատարել։ Ինքնաթիռում այլ մարդիկ չեն եղել։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ դա սովորական ուսումնական թռիչք էր։ Հետաքննություն է սկսվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում