Ամեն ինչ կանենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր շահերը հարգվեն. «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն

Ամեն ինչ կանենք, որ  Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր շահերը հարգվեն. «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն

Ռուսական կողմը մեծ հարգանքով է հետևում, թե ինչպես է Հայաստանն ընտրում նոր լուծում՝ ատոմակայանի նախատեսվող էներգաբլոկի համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: 

Լիխաչովը նշեց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանով հպարտանում են: 

«1988 թվականին այն վերապրեց Սպիտակի ողբերգական երկրաշարժը՝ մինչև 9 բալ ուժգնությամբ: Դա միակ ատոմակայանն է Երկրի վրա, որ դիմացել է նման հարվածի: Այս ժամանակից ի վեր հայ մասնագետներն իրականացնում են այդ նախագիծը՝ «Ռոսատոմի»–ի հետ համատեղ՝ մեր օգնությամբ և աջակցությամբ: Մենք ասում ենք՝ կայանը ձերն է, բայց հպարտությունը՝ մեր ընդհանուրը»,–ասաց Լիխաչովը՝ դիմելով ՀՀ վարչապետին:

Նա նշեց՝ կայանի ներկայիս կայուն գործունեությունը և առնվազն մինչև 2036 թվականը երկարաձգումն իրենց համար լիովին հասկանալի են: 

«Մենք մեծ հարգանքով հետևում ենք, թե դուք ինչպես եք ընտրում նոր լուծում, ինչպես եք դիտարկում ատոմային էներգիայի հաջորդ քայլը: Եվ նաև հասկանում ենք, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ դուք որոշում եք երկրի քաղաքականությունն առնվազն առաջիկա 100 տարվա համար։ Հավատացեք՝ մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր շահերը հարգվեն»,–ասաց Լիխաչովը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում