Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Ապրիլի 17-ին, ժամը 20։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայից դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։51-ին, մարվել՝ 20։54-ին։ Այրվել են «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ` Գ. Թ.) թափքը և սրահը՝ մասամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում