Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում կործանվել է երկրի ռազմածովային ուժերի Մի-17 ուղղաթիռը

Մեքսիկայի ռազմածովային նախարարության Մի-17 ուղղաթիռը երեքշաբթի կործանվել է հյուսիսարևմտյան Սինալոա նահանգում։ Միջադեպը տեղի է ունեցել Մազաթլան միջազգային օդանավակայանում, ասվում է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ուղղաթիռում եղել է հինգ զինծառայող, որոնք ստացել են կյանքին վտանգ չներկայացնող վնասվածքներ։ Ուղղաթիռը մասնակցել է հյուսիսային Սոնորա նահանգի անտառային հրդեհների մարմանը»:
Օդանավակայանի աշխատակիցները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, որից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ռազմածովային նախարարության ներկայացուցիչները հետաքննություն կանցկացնեն՝ պարզելու վթարի հանգամանքները։
Կարծիքներ