Մեքսիկայի հյուսիսում վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել

Մեքսիկայի հյուսիսում վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել

Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Տամաուլիպաս նահանգում տրակտոր-կցասայլը բախվել է երկու ավտոմեքենայի, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի երեկոյան հայտնել է Televisa հեռուստաալիքը ։

Բախումից հետո այրվել են դրան մասնակից բոլոր մեքենաները, նրանց վարորդները մահացել են։ Հայտնի է, որ զոհերի թվում եղել են նույն ընտանիքի ևս վեց անդամներ։

Վթարի հնարավոր պատճառների մասին տեղեկությունը չի հրապարակվում։ Վարկածներից մեկի համաձայն՝ դրան հանգեցրել է բեռնատարի վարորդի կողմից սահմանված արագության կոպիտ խախտումը։

Իրավասու մարմինների պաշտոնյաները հետաքննություն են սկսել վթարի հանգամանքների վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում