Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումները և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուրբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են հակառուսական միջոցները և Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ «առաջնորդներն ընդգծել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու իրենց հանձնառությունը»՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության անցկացման հետ։ Նրանք «վերանայել են Ուկրաինայի կառավարությանը ռազմական աջակցություն ցուցաբերելու շարունակական ջանքերը, ինչպես նաև միլիոնավոր ուկրաինացիներին տնտեսական և հումանիտար օգնություն ցուցաբերելը»:
«Նախագահը բարձր է գնահատել ճգնաժամի ընթացքում Կանադայի հետ սերտ գործընկերությունը, ինչպես նաև նրա առաջատար դերը Ռուսաստանի դեմ համապարփակ պատժամիջոցներ և սահմանափակումներ կիրառելու գործում»,- ասվում է փաստաթղթում։ Բայդենն ու Թրյուդոն քննարկել են նաև Ամերիկաների առաջիկա գագաթնաժողովը։ Այն տեղի կունենա հունիսին Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում։ Արևմտյան կիսագնդի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումներն անցկացվում են մի քանի տարին մեկ Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո։
Կարծիքներ