ՍԱՏՄ-ն մարզերում 521 կգ մսի վաճառք է կասեցրել. խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել

ՍԱՏՄ-ն մարզերում 521 կգ մսի վաճառք է կասեցրել. խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել

Օգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել տեսչական մարմինը:

Oգոստոս ամսվա 20 օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող 6 մայրուղիներում (Աբովյան-Երևան, Աշտարակ-Երևան, Էջմիածին-Երևան, Արարատ-Երևան, Զովունի-Երևան և Ջրվեժի խճուղիներ) կանգնեցվել և ստուգվել է մոտ 4500 մեքենա, ինչի արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, կասեցվել է մոտ 7000 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց:

Գյուղատնտեսական շուկաներ մուտք գործած տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել է 17 արձանագրություն, կասեցվել մոտ 4700 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաների մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 2 արձանագրություն և կասեցվել մոտ 150 կգ մսեղիքի վաճառքը: Այս պահին իրականացվում է 44 վարչական վարույթ:

Այսօրվանից՝ սեպտեմբերի 5-ից, խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել հանրապետության ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում:

Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացմանցանցի 48 կազմակերպություն, որոնցից 14-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 521 կգ մսի վաճառքը:

Մանավորապես՝

Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 68 կգ   մսի իրացումը,

Արագածոտն – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Արարատ – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 61   մսի իրացումը,

Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 14 կգ-ի իրացումը,

Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 90 կգ մսի իրացումը,

Լոռի – ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Կոտայք – ստուգվել է 8 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 277 կգ մսի իրացումը,

Շիրակ – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Սյունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Վայոց Ձոր – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 11 կգ խոզ մսի իրացումը,

Տավուշ – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում