Իրար հերթ չտալով վազում էին Մայր Աթոռ փրկելու, իսկ հազարամյա եկեղեցու անունը չե՞ն ուզում փրկել. Չախոյան

Իրար հերթ չտալով վազում էին Մայր Աթոռ փրկելու, իսկ հազարամյա եկեղեցու անունը չե՞ն ուզում փրկել. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Հայ առաքելական եկեղեցու անունը փոխելու մասին Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայտարարությանը:

 

«Եկեղեցապաշտպան ու եկեղեցափրկիչ խաղացող ընդդիմությունը բան չունի՞ ասելու հազարամյա եկեղեցու անունը փոխած Կտրիճ Ներսիսյանին՝ առաքելականը ուղղափառ դարձնողին։

 

Իրար հերթ չտալով վազում էին Մայր Աթոռ փրկելու, իսկ հազարամյա եկեղեցու անունը չե՞ն ուզում փրկել։

 

Իրականում եկեղեցին է պետք փրկել Կտրիճից ու այս տեսակ փրկիչներից»,- գրել է Չախոյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում