Ֆիլիպինների ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ հինգշաբթի օրը 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Մատի քաղաքից 110 կմ հարավ-արևելք (մոտ 106 հազար մարդ), որը գտնվում է Մինդանաո կղզու Օրիենտալ Դավաո նահանգում։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ