Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացիներին մեկի հարցին՝ ի՞նչ առաջընթաց է գրանցվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ։
«Մենք արել ենք երեք հիմնական կարևոր ծրագրեր։ Ստեղծել ենք «Ակտիվ քաղաքացի» հավելվածը, որով դուք կարողանում եք մեզ հանձնարարել աշխատանք և ամենասեղմ ժամկետներում մենք իրականացնում ենք այդ աշխատանքը և տեղից ձեզ ուղարկում փաստական տվյալներ։
Երկրորդ ուղղությունը վերաբերում է GIS համակարգին, որը ներքին կառավարման համակարգ է և հնարավորություն է տալիս ստեղծել տարատեսակ էլեկտրոնային քարտեզներ, որոնցով մենք կարողանում ենք վերլուծել մեր խնդիրները և դրանց արագ լուծումներ տալ։
Երրորդ ուղղությունը, այս բոլոր տվյալների համադրությամբ մենք կարողանում ենք ստանալ մեծ տվյալների վերլուծություն։ Այդ վերլուծությունը նույնպես ծառայում է քաղաքին և քաղաքի խնդիրների լուծմանը»,-նշել է քաղաքապետը։


Կարծիքներ