Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Կողմերը քննարկել են փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման և առևտրատնտեսական կապերի դյուրացման վերաբերյալ հարցեր:
Այդ համատեքստում ընդգծվել է 2025 թվականին «Հայփոստ» ընկերության և ԻԻՀ ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:


Կարծիքներ