«Խաչ եմ արել, լեզուս կծել եմ». Շահրամանյանը իր կնքած թուղթը «անպետք» բան է համարում և մեղադրում ՀՀ քաղաքացուն

«Խաչ եմ արել, լեզուս կծել եմ». Շահրամանյանը իր կնքած թուղթը «անպետք» բան է համարում և մեղադրում ՀՀ քաղաքացուն

Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ իրեն Քննչական կոմիտե են կանչում ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված գործերով՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի վերաբերյալ են իր տված ցուցմունքները:

Վերջինս կրկին պնդել է, թե ԼՂ լուծարման փաստաթուղթը իրավական ուժ չունի:

Նա ընդունել է, որ ՀՀ իշխանությունները գործում են հայ ժողովրդի տված մանդատի շրջանակում, այդ համատեքստում ասել, որ եթե այսօր ասում են՝ Արցախի հարցը փակ է, Մինսկի խումբը լուծարվել է, Արցախը համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա պետք է արձանագրել՝ այս ամենը իրականացվել է ՀՀ քաղաքացու տված մանդատի շրջանակներում։

Շահրամանյանը փաստորեն ուղիղ կերպով մեղադրել է ՀՀ քաղաքացիներին՝ միաժամանակ ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե դեմ են այն ամենին, ինչ ինքն անում է, հեղափոխություն թող իրականացնեն:

«Այս պարագայում ես համարում եմ, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, անկախ նրանից՝ մասնակցել է ընտրություններին, թե ոչ, ընտրել է այդ քաղաքական ուժին, թե ոչ, իր բաժին պատասխանատվությունն ունի։ Հույս ունեմ, որ առաջիկա հավանական ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի, և մենք՝ որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, դրա հիման վրա կկողմնորոշվենք»,- ասել է ԼՂ-ի լուծարման փաստաթուղթը ստորագրած և Հայաստանում իրեն գոյություն չունեցող պետության նախագահ համարող Շահրամանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում