Ինչ պետք է իմանալ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրի մասին. ՊԵԿ

Ինչ պետք է իմանալ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրի մասին. ՊԵԿ

Ի՞նչ է նախատեսվում աջակցության ծրագրով

Կառավարության որոշմամբ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում քաղաքացիները կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից։

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցությունից

Միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիները (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում դրանք կմաքսազերծեն Հայաստանում: 

Որքա՞ն է փոխհատուցման չափը

Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 40%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 60%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է մնացած 40%-ը։ Հինգ տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 70%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 30%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է գումարի մնացած 70%-ը։

Ինչպե՞ս իրականացնել մաքսազերծումը

Մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14): Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներակայա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը: