Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթողիկե հայոց պատրիարքին, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել էԱմենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե Հայոց Պատրիարքին։
Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։ Երկուստեք կարևորվել է ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։
Կարծիքներ