Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային հատկացնել մինչև 400 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ Բայդենը «ԱՄՆ պետքարտուղարին լիազորություն է տվել «... 400 միլիոն դոլար»։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական օգնության նշված փաթեթը կներառի չորս HIMARS (High Mobility Artillery Rocket Systems) բազմակի հրթիռային համակարգեր՝ տեղադրված անիվավոր շասսիի վրա, դրանց համար նախատեսված զինամթերք, ինչպես նաև հրետանային արկեր։
Կարծիքներ