Վենեսուելան հերքում է այն պնդումները, թե իր զինվորականները խախտել են Կոլումբիայի սահմանները

Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ Բոլիվարիայի Հանրապետության զինված ուժերը չեն հատել Կոլումբիայի հետ սահմանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր Բոգոտան։ Վենեսուելայի ԱԳՆ-ն շաբաթ օրը համապատասխան հայտարարություն է տարածել։
«Վենեսուելան կտրականապես մերժում է Կոլումբիայի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը Բոլիվարիայի ազգային զինված ուժերի կողմից երկրի օդային և ցամաքային սահմանների խախտման վերաբերյալ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ վենեսուելացի զինվորականները սահմանամերձ շրջաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողություն են իրականացրել բացառապես Զուլիա նահանգում։
Ուրբաթ օրը Կոլումբիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Վենեսուելայի ռազմաօդային ուժերը խախտել են երկրի օդային տարածքը, որից հետո զինվորականներին վայրէջք են կատարել Նորտե դե Սանտանդեր դեպարտամենտի Տիբո մունիցիպալիտետի տարածքում։
Կարծիքներ