Բլինկենը Գուայդոյի հետ զրույցում նշել է ընդդիմության և Կարակասի միջև բանակցությունների կարևորությունը

Բլինկենը Գուայդոյի հետ զրույցում նշել է ընդդիմության և Կարակասի միջև բանակցությունների կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի օրը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը կողմ է Բոլիվարական Հանրապետության քաղաքական ուժերի միջև բանակցություններին։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Բլինկենը զրուցել է Գուայդոյի հետ՝ «ընդգծելու համար Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնման կարևորությունը խաղաղ միջոցներով, ազատ և արդար ընտրությունների, բոլոր վենեսուելացիների իրավունքների և ազատությունների հարգման համար»։ «Քարտուղար Բլինկենն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Մադուրոյի ռեժիմի և միասնական պլատֆորմի միջև բանակցություններին, ինչը լավագույն միջոցն է դեպի ժողովրդավարություն վերադառնալու և Վենեսուելայում հումանիտար ճգնաժամը լուծելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Դրա համաձայն՝ պետքարտուղարը հաստատել է, որ ԱՄՆ-ը Գուայդոյին համարում է «Վենեսուելայի ժամանակավոր նախագահ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում