Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին (տեսանյութ)

Այսօր Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան տարեդարձն է, նա դարձավ 93 տարեկան:
Այս առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժինը:
Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին՝ մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն:
Սպորտի նվիրյալն այսօր էլ շարունակում է մարզվել՝ լավագույն օրինակ լինելով սերունդների համար, որոնք ձգտում են նմանվել նրան:
Կարծիքներ