Եվրահանձնաժողովի նախագահն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան

Եվրահանձնաժողովի նախագահն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան: Նման տեղեկություն է հաղորդել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը այսօր կայացած ճեպազրույցում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ըստ Չինաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-ից մինչև 7-ը կայցելի Չինաստան»,- ասել է Մաո Նինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ապրիլի 5-7-ը պետական այցով Չինաստան կմեկնի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Չինաստան այցի ընթացքում Մակրոնը ծրագրում է այդ երկրի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայում տիրող իրադրությունը: Մակրոնը կձգտի նաև սկիզբ դնել երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման գործընթացին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում