Հռոմի պապի աջ թոքի մի մասը հեռացվել է․ բժիշկները հաստատել են քաղցկեղի ախտորոշումը

Հռոմի պապի աջ թոքի մի մասը հեռացվել է․ բժիշկները հաստատել են քաղցկեղի ախտորոշումը

Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել։ Այս մասին հայտնել է Վատիկանը՝ հոկտեմբերի 13-ին քահանայապետի վիրահատությունից հետո։

Վատիկանի հաղորդագրության համաձայն՝ Լևոն XIV-ի մոտ հայտնաբերվել է թոքի ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի տարածված տեսակներից մեկը։

Վիրահատության ընթացքում վերցված հյուսվածքների հետազոտությունը հաստատել է բժիշկների նախնական կասկածները։

Քահանայապետը հոսպիտալացվել էր Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց՝ թոքում վերջերս հայտնաբերված նորագոյացությունը հեռացնելու նպատակով։

Լևոն XIV-ի գլխավոր վիրաբույժ Ստեֆանո Մարգարիտորայի և անձնական բժիշկ Լուիջի Կարբոնեի փոխանցմամբ՝ վիրահատությունը տևել է մոտ 90 րոպե և անցել առանց բարդությունների։

«Ամբողջական հեռացումն ապահովելու նպատակով տեսաօժանդակ վիրաբուժական մեթոդով հեռացվել է աջ թոքի ստորին բիլթը»,- նշվում է բժիշկների հայտարարության մեջ։

Վիրահատությունից հետո Հռոմի պապը բնականոն արթնացել է և կարճատև բժշկական զննումից հետո տեղափոխվել հիվանդասենյակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում