Արարողակարգին հանձնարարվել է Վարդան Ղուկասյանին չհրավիրել Գյումրիում վարչապետի հետ հանդիպումներին

Վաղը՝ մայիսի 30-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ։ Վարչապետը այցելելու է նաև Գյումրի՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։
MediaNews-ին հասած տեղեկությունների համաձայն վարչապետի արարողակարգին հանձնարարվել է Գյումրու համայնքապետին՝ Վարդան Ղուկասյանին չհրավիրել Գյումրիում վարչապետի հետ հանդիպումներին։
Մեր աղբյուրները այս որոշումը բացատրում են Վարդան Ղուկասյանի ապապետական դիրքորոշումով, վարչապետի հասցեին հնչեցրած վիրավորանքներով ու այն տասնյակ քրեական գործերով, որոնցով անցնում է Վարդանիկը։
Հիշեցնենք, որ համայնքապետ ընտրվելուց հետո տասնյակ կոռուպցիոն գործերով անցնող Վարդանիկը հայտարարել էր, որ կողմ է ՌԴ-ի հետ միութենական պետությանը` Բելառուսի սկզբունքով։
Կարծիքներ