Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

Վերջին 7 տարիների պատմությունը հաջողության ու ոչ թե անհաջողության պատմություն է։
Այս մասին Ազգային ժողովում եզրափակիչ իր ելույթի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Շատ են խոսում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը»,- նկատեց նա։
Վարչապետի խոսքով՝ ԼՂ հարցը, որպես թոկ, օգտագործվել է, որ Հայաստանը չգտնվի․ «Հայաստանը կայանում է, Հայաստանի ապագայի նկատմամբ ես ավելի լավատես եմ, քան՝ երբևէ»։
Կարծիքներ