Իսրայելի պաշտպանության նախարարը հանձնարարել է հարձակումից հետո ուժեղացնել անվտանգությունը Հորդանան գետի Արևմտյան ափում

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Հորդանան գետի Արևմտյան ափին հերթական ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել են երկու իսրայելցիներ, և կարգադրել ուժեղացնել այնտեղ անվտանգության միջոցառումները։ Այս մասին հայտնում են պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են բանակի և հատուկ ծառայությունների ղեկավարները։ «Նախարար Գալանտը հանձնարարել է Իսրայելի Պաշտպանության ուժերին և Անվտանգության գլխավոր ծառայությանը ուժեղացնել ջանքերը՝ Հրեաստանում և Սամարիայում (իսրայելական անվանումը Արևմտյան ափին) համայնքների և ճանապարհների ապահովության համար», - ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ