Հունաստանը ստացել է 130 M1117 զրահափոխադրիչ ԱՄՆ բանակի պահեստներից

Հունաստանը ստացել է 130 M1117 զրահափոխադրիչ ԱՄՆ բանակի պահեստներից

Հունաստանը ստացել է 130 օգտագործված M1117 զրահափոխադրիչների խմբաքանակ ԱՄՆ բանակի պահեստներից։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Parapolitika թերթը ՝ հղում անելով Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբին։

Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայաթը թվիթերում գրել է. «Հպարտ եմ տեսնելով, որ 130 հավելյալ M1117 զրահամեքենաներ են հանձնվում հունական բանակին և ժամանում Սալոնիկ։ ԱՄՆ-ի և Հունաստանի պաշտպանական համագործակցությունն ավելի ուժեղ է, քան երբևէ»:

M1117 զրահափոխադրիչների ժամանումը կշարունակվի մոտ ապագայում, ինչպես նախատեսվում էր, նշել են ցամաքային զորքերի գլխավոր շտաբից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում