Պենտագոնի մամուլի քարտուղարը նշանակվել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին նշանակել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի մամուլի ծառայության գրավոր հայտարարության մեջ։
«Այսօր նախագահ Բայդենը հայտարարեց, որ Ջոն Քիրբին, ով ներկայումս պաշտպանության նախարարի հանրային կապերի գծով օգնականն է, կդառնա Սպիտակ տան ԱԱԽ ռազմավարական հաղորդակցության նոր համակարգողը: Բայդենն ասել է, որ Քիրբին «հասկանում է ԱՄՆ արտաքին և պաշտպանական քաղաքականության բարդությունները և հմտորեն կներկայացնի վարչակազմը ազգային անվտանգության կարևոր հարցերում»:
Ավելի վաղ ուրբաթ օրը Քիրբին հրաժարվեց մեկնաբանել իր առաջիկա տեղափոխությունը Սպիտակ տուն Պենտագոնի ճեպազրույցի ժամանակ:
Կարծիքներ