Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Կարեն Մարգարյանը զրո է ստացել

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Կարեն Մարգարյանը զրո է ստացել

Ծանրորդ Կարեն Մարգարյանը (81 կգ) Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում զրո է ստացել պոկում վարժությունում և դուրս մնացել պայքարից, գրում է «Արմսպորտը»։

Մարգարյանը պոկում վարժության մեկնարկային մոտեցմամբ փորձել է բարձրացնել 145 կգ ծանրաձողը, սակայն փախողել է բոլոր 3 մոտեցումները։ Այնուհետև, հրաժարվել է մասնակցել նաև հրում վարժությանը։

Նշենք՝ Կարեն Մարգարյանը Եվրոպայի Մ20 տարեկանների եռակի չեմպիոն է, երրորդ անգամ այն նվաճել էր 2021 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում