Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն Արմավիրում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
«Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները:
Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինի կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային»,- նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ