Երևանում ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է պայթել․ կան տուժածներ

Երևանում ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է պայթել․ կան տուժածներ

Հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում