Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
 
            Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են տղամարդիկ: Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում զբաղեցրել է 19-րդ տեղը: Հաջորդ` ազատ ծրագրին մասնակցելու իրավունք են ստացել մինչև 24-րդ տեղը զբաղեցրած մարզիկները:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջնությանը մասնակցում է նաև Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ