Հա, հետո ասեր, որ ժողովրդի համար ծանր դրության ժամանակ առաջնորդը չպետք է բոլորի վրա թքի ու գնա ծովերում կայֆավատ լինի. Սերիկ Գևորգյան

Հա, հետո ասեր, որ ժողովրդի համար ծանր դրության ժամանակ առաջնորդը չպետք է բոլորի վրա թքի ու գնա ծովերում կայֆավատ լինի. Սերիկ Գևորգյան

Ռոբն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Առաջնորդն իր շահերը չպետք է գերադասի ժողովրդի շահերից»:
____________
Իհարկե, այնտեղ ուրիշ լիքը բաներ էլ է ասել, բայց էս մի խոսքը լրիվ սյուր է:

Ավելի ճիշտ՝
կիսատ է:

Որ ասել է, թե առաջնորդն իր շահերը չպետք է գերադասի ժողովրդի շահերից, հետո պիտի շարունակեր ու ասեր՝
այո, առաջնորդը չպետք է ժողովրդի շահերի հաշվին հյուրանոց, ավտոսալոն, հիվանդանոց, ապահովագրական ընկերություն, զվարճանքի կենտրոն ձեռք բերի, քաղաքի կենտրոնում տասնյակ անշարժ գույք կուտակի, տասնյակ լրատվամիջոցներ պահի:

Հա, հետո ասեր, որ ժողովրդի համար ծանր դրության ժամանակ առաջնորդը չպետք է բոլորի վրա թքի ու գնա ծովերում կայֆավատ լինի:

Սա էլ պիտի ասեր, որ մարդիկ իմանան, թե առաջնորդը ինչպիսին պետք է լինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում