Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ասուլիս տալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ասուլիս տալ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կհրավիրի՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:

Այս անգամ ևս լրագրողները հնարավորություն կունենան անձամբ հարցեր հղել Կառավարության ղեկավարին:

Մեր տեղեկություններով՝ հրավիրվելու է 5 տասնյակից ավելի լրատվամիջոց:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ նրա հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մարտի 14-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում