Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան

Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ եկեղեցի-պետություն հակամարտություն չկա:

Անդրադառնալով հարցին, թե Ստրասբուրգում քննարկմանը խոսվել է եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին, ՀՀ վարչապետը նշել է՝ միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիրներ չկան:

«Մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ ու հիմնավորված: Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ:

Նա ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, մենք հնարավոր բոլոր օրինական ու թույլատրելի միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում