Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 42-ամյա կնոջ դին

Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 42-ամյա կնոջ դին

Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում