Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանատունը հրդեհից զգալիորեն տուժել է

Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանատունը հրդեհից զգալիորեն տուժել է

Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանատան շենքը զգալի վնասվել է ուժեղ հրդեհի հետևանքով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

«Նախնական տվյալներով՝ շենքը զգալի վնաս է կրել։ Հրդեհի պատճառները հետաքննվում են։ Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ համագործակցելով՝ հրդեհի հիմնական օջախն արագորեն մարվել է, հրդեհի մարման աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում»,- ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Հայտնի է դարձել նաև, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ դեսպանատան աշխատակիցները, ինչպես նաև շենքում գտնվող նրանց ընտանիքների անդամները տարհանվել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում