ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Հայաստան
 
            ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե:
Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
«Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը վերահսկելու է ԱՄՆ հյուպատոսական գործողությունները և հանդիպելու է օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու մեր խորը և շարունակական նվիրվածությունը արտերկրում ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելուն և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհորդությունները հեշտացնելուն»,- ասվում է հայտարարությունում:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ