Ագարակ գյուղի տներից մեկի տանիքում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր

Ագարակ գյուղի տներից մեկի  տանիքում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր

Սեպտեմբերի 6-ին, ժամը 06:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում այրվում է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում