«իԳործ» 2022-ի շրջանակներում սեպտեմբերի մեկից պետական համակարգն ընդունել է արդեն 33 մասնագետի

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի շրջանակներում սեպտեմբերի մեկից պետական համակարգն ընդունել է արդեն 33 մասնագետի:
Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասեյակը:
Նրանք ժամանել են 9 երկրից և արդեն իսկ աշխատում են 20 գերատեսչություններում:
Նոր «իԳործ»-ականները որակավորված մասնագետներ են բիզնեսի կառավարման, հաղորդակցության, կիբեռ անվտանգության, տնտեսագիտության, արվեստի, միջազգային հարաբերությունների և իրավունքի, հանրային առողջապահության, զբոսաշրջության, ֆինանսների, ֆիզիկայի և այլ ոլորտներում:
Նրանք մեկ տարի կաշխատեն այնպիսի գերատեսչություններում, ինչպիսիք են Արդարադատության, առողջապահության, շրջակա միջավայրի, աշխատանքի և սոցիալական հարցերի, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և այլ նախարարությունները, Կենտրոնական բանկը, ԱՆԻՖ-ը, Տուրիզմի կոմիտեն և այլն:
Եվս 27 մասնագետ Հայաստան կժամանի մինչ հոկտեմբերի 1-ը:
Կարծիքներ