ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը կքննարկվի Թուրքիայի նախարարների կաբինետում. Էրդողանը ևս կմասնակցի

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը կքննարկվի Թուրքիայի նախարարների կաբինետում. Էրդողանը ևս կմասնակցի

Թուրքիայի նախագահի նստավայրում տեղի կունենա նախարարների կաբինետի նիստ Թուրքիայի նախագահ Էրդողանի նախագահությամբ, որի օրակարգում է նաև Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագրի քննարկումը։

Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Անկարան գոհ է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացից։

Նշվում է, որ կանցկացվեն խորհրդակցություններ՝ տարածաշրջանում հետագա կայունության ապահովման կարևորության վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում