Երևանի բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 10:10–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի հարևանությամբ գտնվող տնակում դի կա:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, դիակի վրա բռնության հեքտեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կարծիքներ