Չարենցավանում սպանության մեջ կասկածվող երիտասարդը հոգեբուժարանում հաշվառված է. ՆԳՆ

Չարենցավանում սպանության մեջ կասկածվող երիտասարդը հոգեբուժարանում հաշվառված է. ՆԳՆ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։

Այս մասին «Լուրերին» հայտնել են ՆԳՆ-ից:

Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։

26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում